Ֆաբրիցիո Ռոմանոն ասել է, թե ով կդառնա «Լիդս Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչը

Ամերիկացի մասնագետ Ջեսի Մարշը կդառնա «Լիդս Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչը, Twitter-ի իր էջում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը բանավոր համաձայնության է եկել ամերիկացի մարզչի հետ։

Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեն պայմանագրի մանրամասները։