Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է Signal Iduna ընկերության հետ հովանավորչական պայմանագիրը: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2031 թվականը, հայտնում է Bild-ը։
Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո, որն ակումբը կստանա 9 տարվա ընթացքում։
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» տնային մարզադաշտը կոչվում է «Սիգնալ Իդունա Պարկ»: Դորտմունդյան ակումբն ու ընկերությունը գործակցում են 2005 թվականից։