Երեկ Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»:
Վնասվածքի պատճառով հանդիպումը բաց թողեց «սերուցքայինների» պաշտպան Դավիդ Ալաբան:
Ինչպես հաղորդում է Marca-ն, ավստրիացու մոտ ախտորոշվել է մկանային միկրոպատռվածք:
Նշվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը կհասցնի վերականգնվել մինչև Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի՝ ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղը:
«Ռեալ» – ՊՍԺ հանդիպումը կայանալու է մարտի 9-ին՝ ժամը 23:55-ին:
Ընթացիկ մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում Ալաբան անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: