«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն միջազգային հանրությանը կոչ է արել ամենախիստ միջոցներ ձեռնարկել ռուսական սպորտի նկատմամբ։
Instagram-ի իր էջում Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստը ֆուտբոլիստը գրել է.
Միջազգային մարզական հանրությունից պահանջում ենք.
- Ռուսաստանին հեռացնել բոլոր միջազգային սպորտային կազմակերպությունների ղեկավար մարմիններից:
- Որակազրկել բոլոր ռուս մարզիկներին:
- Դադարեցնել միջազգային մրցույթների հեռարձակման իրավունքները ռուսական լրատվամիջոցներին վաճառելը:
- Արգելել ռուսական ընկերություններին հովանավորել միջազգային մրցումներ և սպորտային ակումբներ:
- Աջակցել Ուկրաինային տեղեկատվության տարածման հարցում: Միանալ ագրեսոր երկրների գործողությունների մասին հավաստի տեղեկատվության տարածմանը։
