«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը խոսել է Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղի մասին: Սերբ ռմբարկուն Ֆլորենցիան ներկայացնող ակումբի կազմում հանդես է եկել 2018-ից 2022 թվականներին։
«Չգիտեմ ինչ ասել: Խառը զգացողություններ ունեմ: Մենք կգանք Ֆլորենցիա և կխաղանք ֆուտբոլ։ Ես միշտ ասել եմ, որ երախտապարտ եմ «Ֆիորենտինային» այնտեղ անցկացրած բոլոր հիանալի տարիների համար, այդ ակումբը հավերժ կլինի իմ մի մասնիկը։ Տարօրինակ զգացողություններ են»,- Վլահովիչի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
Ավելացնենք, որ «Ֆիորենտինա» – «Յուվենտուս» առաջին հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը՝ մարտի 2-ին: