Վիրջիլ վան Դեյկը խոսել է ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթիի» հետ պայքարի մասին

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ Պրեմիեր Լիգայում հաղթելու համար պայքարի մասին։

««Լիվերպուլը» տարիներ առաջ մի քանի միավորով առաջ էր «Մանչեսթեր Սիթիից»։ Դժվար էր, և մենք կորցրինք առավելությունը։ Դա ամենահաճելի դրությունը չէ։ Հեշտ չէ ճնշումը հաղթահարելը, բայց «Մանչեսթեր Սիթին» ապացուցել է, որ կարող է դա անել: Նրանք անհավանական են:

Առջևում դեռ շատ խաղեր կան: Հիմա մենք լավ մակարդակի վրա ենք։ Միշտ էլ բարելավելու բան կա։ Հետևողականությունն առանցքային դեր է խաղում «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր Լիգայում հաղթելու համար պայքարում»,- հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: 

ԱՊԼ-ի 27 տուրից հետո «Լիվերպուլն» ունի 60 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» հետ մնալով 6 միավորով: