«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Լիվերպուլի» հետ անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ խաղից առաջ կիսվել է իր մտքերով:
«Իհարկե, հանդիպումն ուշադրություն կգրավի, բայց, այնուամենայնիվ, քանի որ մարտական գործողությունները հենց հիմա են տեղի ունենում, մենք կարող ենք խաղին մոտենալ խղճի խայթով: Օրինակ՝ արդյոք մենք կարո՞ղ ենք լիարժեք ուրախանալ և գոլերը տոնել։ Թե՞ դա տեղին չի լինի։
Այդպիսին են իմ զգացողությունները, քանի որ ամեն ինչ չափազանց նոր է և թարմ: Պետք է ասեմ, որ այս հանդիպմանն ընդառաջ ես տարբեր զգացողություններ ունեմ»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։