Տիագո Ալկանտարան հոգեբանական խնդիրներ ունի

«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան լաց է եղել այն բանից հետո, երբ վնասվածք է ստացել «Չելսիի» դեմ Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչի նախավարժանքի ժամանակ։

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է 30-ամյա իսպանացին լացում պահեստայինների նստարանին նստած։  Վնասվածքի բնույթն ու ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները դեռ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Ալկանտարան հայտնվել է թիմի մեկնարկային կազմում, սակայն վնասվածքից հետո նրան փոխարինել է Նաբի Կեյտան։

Изображение