Ռոմեն Ֆեվր. «Ինձ համար հաճելի էր իմանալ «Միլանի» հետաքրքրության մասին»

«Լիոնի» նորեկ, կիսապաշտպան Ռոմեն Ֆեվրը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ինքը կարող էր կարիերան շարունակել «Միլանում»։ 

Ամռանն իտալական ակումբի ներկայացուցիչները հետևում էին ֆրանսիացի ֆուտբոլիստի խաղին և դիտարկում էին նրա հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, իսկ ինքը՝ կիսապաշտպանը, այդ ժամանակ հանդես էր գալիս «Բրեստում»։

«Հաճելի էր իմանալ, որ «Միլանը» հետաքրքրված է ինձնով։ Ես արժանապատվորեն ընդունեցի այն փաստը, որ գործարքը չկայացավ։ Ես ինքս ինձ ասացի. «Դու բախտավոր ես, որ դու «Բրեստում» ես և մասնակցում ես բոլոր հանդիպումներին, այնպես որ առավելագույնս օգտագործիր քո հնարավորությունը»: Գիտեի, որ վաղ թե ուշ հնարավորություն կունենամ միանալ մեծ ակումբի»,- Ֆեվրի խոսքերն է մեջբերում Le Progrès-ը: