Ռաֆայել Վարանը խոսել է Պրեմիեր Լիգայի և Լա լիգայի տարբերությունների մասին.
«Ամենամեծ տարբերությունը հանդիպումների ինտենսիվությունն է։
Պրեմիեր Լիգայի խաղերում մրցակիցների ճնշումն ավելի ուժեղ է, հակագրոհները շատ են, ֆուտբոլիստները հաճախ են պայքարի մեջ մտնում։
Իսպանիայում ամեն ինչ շատ ավելի հանգիստ է, մտածելու ավելի շատ ժամանակ կա։ Մարզումները նույնպես տարբեր են։
Սա մարտահրավեր է ինձ համար, ուզում եմ վերգտնել խաղս»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը։