ՊՍԺ-ն ակումբային ռեկորդ է սահմանել

ՊՍԺ-ն Լիգա 1-ի 26-րդ տուրի խաղում հաղթանակ տարավ «Սենտ Էտյենի» նկատմամբ (3:1): Նշենք, որ մինչև 42-րդ րոպեն Մաուրիսիո Պոչետինոյի թիմը պարտվում էր 0:1 հաշվով:

Ֆրանսիական գրանդն այս մրցաշրջանում տարավ իր արդեն 6-րդ կամային հաղթանակը, ինչն ակումբային ռեկորդ է։ Մինչ այդ փարիզյան ակումբը երբեք այդքան կամային հաղթանակներ չի տոնել մեկ մրցաշրջանի ընթացքում:

26 տուրից հետո ՊՍԺ-ն գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ 16 միավորով գերազանցելով 2-րդ տեղում գտնվող «Նիցցային»: