ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ժամանել է Բարսելոնա: Այս մասին հայտնում է լրագրող Ժերար Մորենոյի թվիթերյան էջը:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը վայրէջք է կատարել Կատալոնիայի մայրաքաղաքում տեղական ժամանակով 1:35-ին: 34-ամյա խաղացողը ժամանել է Բարսելոնա, որպեսզի այնտեղ նշի կնոջ ծննդյան օրը:
Հիշեցնենք, որ Մեսսին նախօրեին մասնակցել է Լիգա 1-ի 26-րդ տուրի «Սենտ Էտյենի» դեմ ամբողջ խաղին (3:1) և 2 գոլային փոխանցում կատարել։