Ինչպես և սպասվում էր, «Լիդսն» իր պաշտոնական կայքում հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսայի հեռանալու մասին: Կողմերը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Արգենտինացի մասնագետն անգլիական ակումբը մարզում էր 2018 թվականի հունիսից,
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՊԼ-ի ակումբը երկու տարվա պայմանագիր կառաջարկի «Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ջեսի Մարշին։
«Լիդսն» այժմ 23 միավորով զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը: Թիմը վերջին 4 խաղում պարտվել է ընդհանուր 2:17 հաշվով։