Նոել Լը Գրե. «Ես, անշուշտ, դեմ չեմ լինի Ռուսաստանի հավաքականի որակազրկմանը»

Նոել Լը Գրեն խոսել է աշխարհում տիրող իրավիճակի մասին.

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի հավաքականը պետք է զրկվի Աշխարհի Առաջնությանը մասնակցելու իրավունքից:

«Մյուս ֆեդերացիաների ղեկավարների հետ դեռ չեմ զրուցել, բայց կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է չմասնակցի մրցաշարին:

Կարծում եմ, որ սպորտը պետք է համախմբի մարդկանց և նվազեցնի լարվածությունը, ֆուտբոլային աշխարհը չի կարող չեզոք մնալ։

Ես, անշուշտ, դեմ չեմ լինի Ռուսաստանի հավաքականի որակազրկմանը»,- ասել է պաշտոնյան։