Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, հանդես է եկել խաղաղության կոչով:
«Ես մեծացել եմ պատերազմի ժամանակ և դա ոչ մեկին չեմ ցանկանում:
Մենք պետք է դադարեցնենք խելագարությունը, որը սպանում է անմեղներին։
Մենք ցանկանում ենք ապրել խաղաղության մեջ»,- գրել է խորվաթ կիսապաշտպանը թվիթերում: