Հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն բաց կթողնի անգլիական լիգայի գավաթի եզրափակչի՝ «Չելսիի» դեմ հանդիպումը, հայտնում է BBC-ն:
Մերսիսայդյան ակումբի բրազիլացի ֆուտբոլիստը չի հասցրել վերականգնվել վնասվածքից։ Դիոգու Ջոտայի մասնակցությունն այս խաղին ևս հարցականի տակ է։
«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի բացառում, որ պաշտպան Ռիս Ջեյմսը կմասնակցի այս հանդիպմանը։ «Վերջին 2 մարզումներին նա հիանալի էր, ևս մեկ մարզում կլինի: Այնպես որ, տեսնենք»,- ասել է գերմանացի մասնագետը:
«Չելսի» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ փետրվարի 27-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 20:30-ին։