Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ում խփած գոլերի թվով հավասարվեց Իբրահիմովիչին

Նախօրեին ՊՍԺ-ն Լիգա 1-ի 26-րդ տուրի խաղում արտագնա հաղթանակ տարավ «Սենտ Էտյենի» նկատմամբ (3:1): 

Փարիզյան ակումբի կազմում դուբլ ձևակերպեց հարձակվող Կիլիան Մբապպեն։ Ֆրանսիացու համար այդ գոլերը 155-րդ և 156-րդն էին ՊՍԺ-ում: Այսպիսով, 23-ամյա հարձակվողն ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում հավասարվել է Զլատան Իբրահիմովիչի հետ և այժմ նրա հետ կիսում է 2-րդ հորիզոնականը: Նրանք երկուսն էլ զիջում են միայն Էդինսոն Կավանիին, ով ֆրանսիական գրանդի կազմում 200 գոլ է խփել:

Նշենք, որ Իբրահիմովիչից 180 խաղ է պահանջվել, որպեսզի ՊՍԺ-ի կազմում 156 գոլ խփի: Մբապպեն ակումբի կազմում անցկացրել է 205 հանդիպում։