ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է այն մասին, թե արդյոք կարող է փարիզյան ակումբի կազմում գոլերի թվով շրջանցել Էդինսոն Կավանիին։ 23-ամյա ֆուտբոլիստը նախօրեին դարձավ ֆրանսիական գրանդի պատմության 2-րդ լավագույն ռմբարկու՝ հավասարվելով Զլատան Իբրահիմովիչի հետ:
«Մենք գիտենք Իբրայի արժանիքները, նա ակումբի խորհրդանիշն է, ուստի ես հասել եմ ամենաբարձր ստանդարտնեին, մտել եմ նեղ շրջանակ: Ինձ հաջողվեց հավասարվել նրան։ Եթե խնդիրներ չլինեն, կփորձեմ շրջանցել։
Այո՛, առջևում Կավանին է, տեսնենք, թե ինչ կլինի հետո: ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուի կոչումը չի կարելի անտեսել, այնպես որ տեսնենք, թե ինչ կլինի»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։