«Յուվենտուսի» ֆուտբոլիստը կարող է 2 շաբաթով դուրս մնալ շարքից

Կիսապաշտպան Դենիս Զաքարիան, ամենայն հավանականությամբ, 2 շաբաթ բաց կթողնի ձախ ազդրի ազդրի վնասվածքի պատճառով: «Յուվենտուսի» ֆուտբոլիստը փոխարինվել է Ա Սերիայի՝ «Էմպոլիի» դեմ հանդիպման (3:2) 37-րդ րոպեին:

25-ամյա խաղացողը  բաց կթողնի մոտ 2 շաբաթ: Նրա մասնակցությունը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ մարտի 16-ին կայանալիք «Վիլյառեալի» դեմ պատասխան հանդիպմանը հարցականի տակ է։

Այս շաբաթվա սկզբին թուրինյան ակումբը 2 ամսով կորցրեց ևս մեկ կիսապաշտպանի՝ Ուեսթոն Մակքենիին, ով «Վիլյառեալի» հետ առաջին խաղում (1:1) ստացել էր ոտնաթաթի կրկնակի կոտրվածք։

Ավելի վաղ «Յուվենտուսի» կազմում շարքից դուրս էին մնացել Ֆեդերիկո Կյեզան, Կայո Ժորժեն, Պաուլո Դիբալան, Ալեքս Սանդրոն, Դանիելե Ռուգանին, Ֆեդերիկո Բերնարդեսկին և Ջորջիո Կյելինին: