Ջորդան Հենդերսոն. ««Լիվերպուլի» առաջադրանքը տուն տիտղոսով վերադառնալն է»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը խոսել է անգլիական լիգայի գավաթի եզրափակչի՝ «Չելսիի» դեմ խաղի մասին: 

«Այո՛, երկու շատ լավ թիմ կպայքարի տիտղոսի համար: «Չելսին» վերջին տարիներին մի քանի տիտղոսներ է նվաճել: Մենք ինքներս գիտենք, որ մեկ տիտղոս նվաճելուց հետո դու պարզապես շարունակում ես առաջ շարժվել, արագացնել տեմպը և վերցնել ևս մեկ-երկուսը, ու թվում է, որ նրանք դա արել են Չեմպիոնների Լիգայից հետո:

Մեր խնդիրն է կիրակի օրը դա դադարեցնել և անել ամեն ինչ, որպեսզի տուն վերադառնանք տիտղոսով: Մենք ամեն ինչ կտանք դա անելու համար»,- ասել է «Լիվերպուլի» ավագը։

Թիմերի միջև եզրափակիչ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 20:30-ին: