«Թոթենհեմի» հարձակվող Հին Մին Սոնը Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Լիդսի» նկատմամբ տարած հաղթանակից (4:0) հետո, որում նա դարձավ գոլի հեղինակ, խոսել է իր թիմի մասին:
«Մենք պետք է բնավորություն ցույց տանք: Այսօր թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ հիանալի խաղաց: Մենք չենք կարող երկար ուրախանալ այսօրվա հաղթանակով, դեռ շատ հանդիպումներ կան առջևում»,- 29-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Թոթենհեմն» այս խաղից հետո վաստակեց 42 միավոր և բարձրացավ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական։