Չեխիայի հավաքականը հրաժարվում է Ռուսաստանի ընտրանու հետ մրցել ԱԱ-2022-ի անցումային խաղերում։
«Չեխիայի ֆուտբոլային միությունը հաստատում է այն որոշումը, որ Չեխիայի ընտրանին ոչ մի դեպքում չի խաղա Ռուսաստանի հետ ԱԱ-2022-ի որակավորման փուլում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Ռուսաստանի ազգային թիմի հետ խաղալուց հրաժարվել էին Լեհաստանի և Շվեդիայի հավաքականները։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի խնդրանքից հետո որոշել է հատուկ գործողություն սկսել։