«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարող է հեռանալ կատալոնական ակումբից: Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա խաղացողն այս ամռանը կարող է տեղափոխվել ՄԼՍ: Կատալան ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ինտեր Մայամին», որը պատկանում է Դևիդ Բեքհեմին, ինչպես նաև լիգայի մի քանի ակումբներ։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: Նրա պայմանագրի ժամկետը «Բարսայի» հետ լրանում է 2023 թվականին: