Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նորվեգացի ռմբարկուի համար պայքարում ֆավորիտը «Մանչեսթեր Սիթին» է: «Քաղաքայիններից» բացի՝ 21-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալն» ու «Բարսելոնան», սակայն ինքը՝ հարձակվողը, ցանկանում է խաղալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում։ Նշվում է, որ Հոլանդն իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի հաջորդ ամիս։
Այս մրցաշրջանում Հոլանդը մասնակցել է Բունդեսլիգայի 14 հանդիպման, խփել է 16 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։