Թոմաս Տուխել «Մենք չենք ցանկանում բաժանվել Լուկակուից»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ ակումբը մտադիր չէ բաժանվել հարձակվող Ռոմելու Լուկակուից։

«Մենք չենք ցանկանում բաժանվել Լուկակուից, տրանսֆերային պատուհանը փակ է, մենք ներգրավված ենք մարզումային գործընթացում։

Այժմ ամեն ինչ շատ հանգիստ է, վերադառնում են նաև վնասվածք ունեցողները»,- ասել է մարզիչը: