Ռոման Աբրամովիչի դուստրը հայտարարություն է տարածել Ուկրաինայում ծավալվող պատերազմի վերաբերյալ

«Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի դուստրը՝ Սոֆիան, արձագանքել է Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին։

Սոֆիան սոցիալական կայքում գրառում է արել՝ նշելով, որ պատերազմ ցանկանում են ոչ թե ռուսները, այլ՝ նախագահ Պուտինը:

Նա նաև ավելացրել է. «Կրեմլի քարոզչության ամենամեծ և ամենահաջողված սուտն այն է, որ ռուսաստանցիների մեծամասնությունն աջակցում է Պուտինին»։