Մասնավոր ներդրող ընկերությունները հետաքրքրված են Լոնդոնի «Չելսի»-ի ձեռքբերմամբ:
Գործարքը կարող է ամենամեծը դառնալ եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ըստ աղբյուրի՝ ներդրողները արդեն համապատասխան հարցում են ուղարկել ակումբին։
Լոնդոնյան թիմի ներկայիս սեփականատեր Ռոման Աբրամովիչը կարող է վաճառել թիմը ռուս գործարարների նկատմամբ պատժամիջոցների կիրառման պատճառով։