«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է «Ուոթֆորդի» դեմ ոչ-ոքին (0:0) Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի խաղում։
«Մենք ամեն ինչ արեցինք, բացի գոլ խփելուց: Դժվար է ընդունել այս արդյունքը։ Ի վերջո, եթե այդքան շանսեր ես բաց թողնում, դժվար է հաղթել: Ամբողջ հանդիպման ընթացքում ամբողջությամբ վերահսկում էինք խաղը, նրանց գրեթե հակագրոհներ թույլ չէինք տալիս։
Պետք է ավելի սուր լինել դարպասի մոտ, դժվար թե հնարավոր լինի ավելի շատ հնարավորություններ ստեղծել, քան այսօր ստեղծեցինք։ Ի վերջո, շատ հիասթափեցնող օր էր։ Եթե ինձ ասեին, որ մենք այսքան հնարավորություններ կստեղծենք, ես կասեի. «Այո՛, դա բավական է 2 գոլերից մեկը խփելու համար»։ Սակայն մենք դա չարեցինք»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն։