Կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն այսօր մասնակցեց 2021 թվականի հունիսի 12-ից ի վեր իր առաջին պաշտոնական հանդիպմանը, երբ նա սրտի կանգ էր ունեցել Եվրո-2020-ի՝ Ֆինլանդիայի ընտրանու դեմ խաղում։
Դանիացի ֆուտբոլիստը, ով հունվարին պայմանագիր կնքեց «Բրենթֆորդի» հետ, իր նորամուտը նշեց Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 52 րոպեին: Էրիկսենի թիմը պարտվեց 0:2 հաշվով:
Հիշեցնենք, որ 30-ամյա խաղացողը ստիպված եղավ լքել «Ինտերը», քանի որ նրա մարմնում կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր են տեղադրել, որով Իտալիայում արգելված է խաղալ: