Լեհաստանի առաջնության 23-րդ տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լեխին»: Տանտերերը 0:3 հաշվով պարտություն կրեցին: «Պոգոնի» և Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանից և փոխարինման մտավ ընդմիջումից անմիջապես հետո:
Լեհաստանի առաջնություն
«Պոգոն» – «Լեխ» 0:3 (0:0)
0:1 Միկաել Իսհակ (70)
0:2 Դավիդ Կովնացկի (72)
0:3 Միկաել Իսհակ (76)
«Լեխն» այս հաղթանակի շնորհիվ մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Պոգոնին» և այժմ 48 միավորով գլխավորում է Լեհաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Պոգոնն» իր ակտիվում ունի 46 միավոր: