Լեհաստանի հավաքականը հրաժարվում է մասնակցել ԱԱ-2022-ի՝ Ռուսաստանի հետ խաղին

Լեհաստանի հավաքականը հրաժարվում է Ռուսաստանի ընտրանու հետ մրցել ԱԱ-2022-ի անցումային խաղերում: 

«Բավական է խոսել, գործելու ժամանակն է: Լեհաստանի հավաքականը մտադիր չէ փլեյ-օֆֆում խաղալ Ռուսաստանի հավաքականի հետ՝ Ուկրաինայում իրավիճակի սրման պատճառով։

Սա միակ ճիշտ որոշումն է։ Մենք բանակցում ենք Չեխիայի և Շվեդիայի ֆեդերացիաների հետ՝ ՖԻՖԱ-ին ընդհանուր դիրքորոշում փոխանցելու համար»,- թվիթերում գրել է Լեհաստանի ֆուտբոլային միության ղեկավար Սեզար Կուլեսսան։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի խնդրանքից հետո որոշել է հատուկ գործողություն սկսել։