Գերմանիայի ֆուտբոլային լիգան (DFL) հայտարարություն է տարածել՝ կապված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հետ։
Առաջին և երկրորդ «Բունդեսլիգայի» թիմերը խաղերը կսկսեն մեկ րոպե լռությամբ։
«Ֆեդերացիան խստորեն դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։
Պատերազմը ցանկացած ձևով անընդունելի է և անհամատեղելի սպորտային արժեքների հետ. Մենք անհանգստացած ենք»,- Նշված է պաշտոնական հայտարարության մեջ: