Ռոման Աբրամովիչը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ «Չելսիի» կառավարումը հանձնել է լոնդոնյան ակումբի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուներին։
««Չելսիում» իմ գրեթե 20 տարվա սեփականատիրության ընթացքում ես միշտ տեսել եմ իմ դերը՝ որպես ակումբի պահապան, ում խնդիրն է ապահովել, որ մենք այնքան հաջողակ լինենք, որքան կարող ենք լինել այսօր, ինչպես նաև կառուցել ենք ապագան՝ միևնույն ժամանակ դրական դեր խաղալով մեր համայնքներում:
Ես միշտ որոշումներ եմ կայացրել՝ ելնելով ակումբի շահերից։ Ես հավատարիմ եմ մնում այս արժեքներին: Այդ իսկ պատճառով այսօր ես «Չելսիի» կառավարումն ու խնամքը հանձնում եմ «Չելսի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուներին։
Կարծում եմ, որ նրանք ներկայումս լավագույն վիճակում են՝ հոգալու համար ակումբի, ֆուտբոլիստների, անձնակազմի և երկրպագուների շահերը»,- ասվում է Աբրամովիչի հայտարարության մեջ:
Ռուս գործարարը «Չելսին» գնել է 2003 թվականին՝ 140 միլիոն ֆունտի դիմաց: Նրա օրոք թիմը նվաճել է 21 տիտղոս։