Ռոնալդուն «Սաութհեմփթոնի» դեմ խաղից հետո խնդրանքով դիմել է Ռալֆ Ռանգնիկին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղից (1:1) հետո ներկա է գտնվել թիմի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ հանդիպմանը, հայտնում է The Athletic-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» այլ կարևոր խաղացողներ, սակայն մարզչի հետ խոսել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը:

Նշվում է, որ Ռոնալդուն խնդրել է Ռանգնիկին վերադառնալ երկու հարձակվողով խաղին:

Հիշեցնենք, որ երբ 37-ամյա պորտուգալացին վերադարձավ Անգլիա, «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում էր 4-2-2-2 և 4-4-2 սխեմաներով։ Սակայն հարձակվող Մեյսոն Գրինվուդի հետ կապված սկանդալից և կիսապաշտպան Պոլ Պոգբայի վերադարձից հետո թիմն անցավ 4-3-3 դասավորությանը։