«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է թիմի հարձակվող Ալեքսանդր Լակազետի պայմանագրի վերաբերյալ իրավիճակի մասին հարցին։
«Նա իրեն պահում է այնպես, ասես ցանկանում է մնալ մեզ հետ: Մենք չգիտենք, թե ինչ կլինի մրցաշրջանի վերջում։
Մենք 20 տարով նախատեսված պայմանագրեր չունենք, սա մեր աշխատանքն է։ Ես կարող եմ միայն գովել Լյակազետին և փորձել օգնել նրան»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Այս մրցաշրջանում ֆրանսիացի ռմբարկուն 25 խաղ է անցկացրել և իր ակտիվում ունի 5 գոլ և 6 ասիստ: Նրա պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ լրանում է այս տարվա հունիսին: