«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ Ալեխանդրո Կամանոն ասել է, որ իր հաճախորդը չի պատրաստվում հեռանալ թիմից՝ չնայած «Մանչեսթեր Յունայթեդի», «Բարսելոնայի» և մի շարք այլ եվրոպական թոփ ակումբների հետաքրքրությանը։
«Դա ընդհանրապես խնդիր չէ։ Լաուտարո Մարտինեսը չի պատրաստվում հեռանալ, նա երջանիկ է թիմում»,- Կամանոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։