Հայտնի է, թե երբ Տիտեն կհեռանա Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Տիտեն կհեռանա Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից 2022 թվականի աշխարհի Առաջնությունից հետո:

«Ես թիմի հետ կաշխատեմ մինչև Աշխարհի Առաջնության ավարտը: Այստեղ որևէ մեկին խաբելու պատճառ չկա։

Ես չեմ ցանկանում ամեն գնով հաղթել 2022 թվականի Աշխարհի Առաջնությունում:

Իմ կարիերայի ընթացքում ես ունեցա այն ամենը, ինչ կարող էի։

Միակ բանը, որ պակասում է, դա Աշխարհի Առաջնությունում հաղթելն է»,- ասել է մարզիչը: