Ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին բարձր է գնահատել իր նախկին թիմակից Ռոբերտ Լևանդովսկու ելույթները։
«Ռոբերտն ինձ համար վերջին երկու-երեք տարիների լավագույն ռմբարկուն է։ Նա շատ է աշխատում և օգտակար է թիմին։
Նույնիսկ երբ նա երեք գոլ է խփում մեկ խաղում, մտածում է հաջորդ հանդիպման մասին։
Կարծում եմ, որ Լևանդովսկին արժանի էր «Ոսկե գնդակին» անցյալ տարի»,- ասել է Ռիբերին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում: