Անգլիացի հեղինակավոր պաշտպանը խոսել է Ռոմելու Լուկակուի մասին

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը Լիգայի գավաթի եզրափակչից առաջ խոսել է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին։

«Ինձ համար անակնկալ չէր, որ Լուկակուն չխաղաց «Լիլի» դեմ Չեմպիոնների Լիգայում։

Կարծում եմ ​​Թոմաս Տուխելը «Լիվերպուլի» հետ խաղում Լուկակուին կրկին կթողնի պահեստայինների նստարանին։

Նա չափազանց դանդաղաշարժ է, եթե միտումը շարունակվի, ես նրան չեմ տեսնում «Չելսիում» հաջորդ մրցաշրջանում»:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ: