«Չելսին» պատրաստ է թիմի պաշտպան Սեզար Ասպիլիկուտեին առաջարկել մեկ տարով երկարաձգել պայմանագիրը, հայտնում է Goal-ը՝ հղում անելով The Sun-ին։
Ըստ աղբյուրի՝ քանի որ իսպանացի ֆուտբոլիստը ցանկանում է ավելի երկար ժամկետով համաձայնագիր կնքել, նա կարող է որոշել հեռանալ ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Ասպիլիկուետայի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդներից է «Բարսելոնան»: Այս մրցաշրջանում 32-ամյա պաշտպանը մասնակցել է 31 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: