Կառլո Անչելոտտին դատապարտել է պատերազմները.
«Ռեալի» մարզիչը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում 21-րդ դարի պատերազմներին Ուկրաինայի իրավիճակի ֆոնին։
«Շատ տարօրինակ է, որ այս ամենը տեղի է ունենում, բայց ունենք այն ինչ ունենք:
Մեր կյանքը փոխվում է և կշարունակի փոխվել։
Հուսով եմ, որ իրավիճակը հնարավոր կլինի շտկել մոտ ապագայում։
Պապս վերապրել է Առաջին համաշխարհային պատերազմը։ Հայրս երկրորդը։
Պատերազմը սարսափ է, այն աղետալի հետևանքներ կունենա»,- ասել է 62-ամյա մարզիչը։