«Բավարիան» կարող է արմատապես փոխել իր տրանսֆերային քաղաքականությունը:
Տնտեսական բարդ իրավիճակի պատճառով Գերմանիայի չեմպիոնները մտածում են հրաժարվել իրենց «չի վաճառվում» ակումբային կարգավիճակից, հաղորդում է Kicker-ը։
Այժմ մյունխենյան ակումբը չունի թանկարժեք աստղերի տրանսֆերներ գնելու հնարավորություն: Այդ պատճառով «Բավարիան» նախատեսում է առաջնահերթություն դարձնել 20-22 տարեկան խոստումնալից խաղացողների գնելը՝ 2-4 տարվա ընթացքում նրանց զարգացնելու և մեծ հրաժարագնի հաշվին նրանց տրանսֆերները շահավետ վաճառելու նպատակով։
Բացի այդ, «Բավարիան» ցանկանում է գործակցություն հաստատել Ավստրիայի և Բելգիայի բարձրագույն լիգայի ակումբների հետ, որպեսզի այնտեղ վարձակալությամբ ուղարկի իր երիտասարդ խաղացողներին: