ՈւԵՖԱ-ն աշխատում է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը տեղափոխելու տարբերակների վրա, եթե խաղը չանցկացվի Սանկտ Պետերբուրգում։
Ըստ ESPN-ի՝ տեղափոխության հավանականությունը բավականին մեծ է, քանի որ սրվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը։
ՈւԵՖԱ-ն նախատեսում է համագործակցել Եվրամիության հետ և հավատարիմ մնալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։
Հանդիպումը Ուեմբլիում անցկացնելու տարբերակը ՈւԵՖԱ-ն չի դիտարկում։
Պատճառներից մեկն այն է, որ նշված ժամկետներում մարզադաշտը պետք է ընդունի Անգլիական մրցաշարերի վճռորոշ հանդիպումները։
Հնարավոր տարբերակները ներառում են Հռոմի, Մյունխենի, Փարիզի, Ամստերդամի և Բարսելոնայի մարզադաշտերը: