«Բավարիայի» առաջատարները պատրաստ են շարունակել համագործակցությունը ակումբի հետ

Հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկին և Թոմաս Մյուլերը, ինչպես նաև դարպասապահ Մանուել Նոյերը մտադիր են մնալ «Բավարիայում»:

Նրանք պատրաստ են նոր պայմանագրեր կնքել ակումբի հետ, հայտնում է Bild-ը։

Ակումբի երեք առաջատարներն էլ ցանկանում են երկարաձգել իրենց պայմանագրերը մինչեւ 2025 թվականը։

Նրանց գործող պայմանագրերը նախատեսված են մինչև 2023 թվականը:

Հարկ է նշել, որ Նոյերը «Բավարիայի» ղեկավարությանը հայտնել է կարիերան մյունխենյան ակումբում ավարտելու ցանկության մասին։