Փոլ Պարկեր. «Ակումբին Ռոնալդուն պետք է միայն մարզաշապիկներ վաճառելու և PR-ի համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Փոլ Պարկերը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

«Ակումբին Ռոնալդուն պետք է միայն մարզաշապիկներ վաճառելու և PR-ի համար:

Եթե Կրիշտիանուն խաղար «Մանչեսթեր Սիթիում», որն ավելի լավ է վերահսկում գնդակը, ապա մենք նրան ավելի շատ կտեսնեինք խաղում։

Հիմա Ռոնալդուն մեկուսացված է և հազվադեպ է դիպչում գնդակին։ Թիմն այս պահին խաղային մոդել չունի»,- Պարկերի խոսքերն է մեջբերում Manchester World-ը: