«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն բնութագրել է իտալական ակումբը:
«Մենք դեռ ոչինչ չենք հաղթել, պետք է շարունակենք պայքարել մինչև վերջ։ «Միլանը» միշտ եղել է աշխարհի կարևորագույն ակումբներից մեկը: Երբ կրում ես նրա մարզաշապիկը, պետք է քո առաջ բարձր նպատակներ դնես, չես կարող բավարարվել ձեռք բերածով։
Ես միշտ համարել եմ, որ մենք ունենք հիանալի թիմ, երիտասարդ և փորձառու խաղացողների շատ լավ համակցություն՝ Ստեֆանո Պիոլիի նման հիանալի մարզչի գլխավորությամբ, ով մեզ ամեն օր խրախուսում է ներդնել մեր բոլոր ուժերը:
Մենք գիտենք, թե ինչ որակներ ունենք և կանենք ամեն ինչ, որպեսզի գոհացնենք մեր հիանալի երկրպագուներին»,- ֆրանսիացի հարձակվողին է ցիտում GQ-ն: