Թուրինի «Յուվենտուսի» և «Զենիթի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի մասին։
«Հաճելի կլիներ Ֆերնանդեշին տեսնել իտալական մեծ ակումբում, «Ուդինեզեում» նրան խանգարեց Դի Նատալեն, բայց հետո Ֆերնանդեշը լավ հանդես եկավ «Սամպդորիայում»:
Իտալիայում ոչ ոք չէր հավատում նրա տաղանդին, բայց այն բացահայտվեց Անգլիայում»,- ասել է Կլաուդիոն: