Ֆրանսիացի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի մասին իր կարծիքով։
«Իսկական տխրություն եմ զգում, երբ տեսնում եմ Մեսսիին խաղադաշտում։
Մենք բոլորս ցանկանում ենք, որ նա հաջողության հասնի, այնպես ինչպես դա արել է «Բարսելոնայում»:
Չեմ ցանկանում համեմատել Մեսսիին ու Մբապպեին, ակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ականատես եղանք մի թագավորի մահվան և մյուսի ծննդին»,- ասել է Պետին: