Ունայ Էմերի. «Պետք է գնանք Թուրին հանուն հաղթանակի»

Ունայ Էմերին բարձր է գնահատել «Վիլյառեալի» հասուն խաղը «Յուվենտուսի» դեմ խաղում:

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում իսպանական և իտալական ակումբները չպարզեցին հաղթողին (1:1):

«Մենք չվախեցանք և մեզ ցույց տվեցինք որպես հասուն թիմ։

Առաջին խաղակեսում կարող էինք հավասարեցնել հաշիվը, բայց արժանիորեն արեցինք դա երկրորդում։

Գլխավորն այն է, որ մենք հասունություն ենք ցուցաբերել։ Պետք է գնանք Թուրին հանուն հաղթանակի:»,- ասել է «Վիլյառեալի» գլխավոր մարզիչը։