Ուսման Դեմբելեն շնորհակալ է Չավիին

Ուսման Դեմբելեն ցանկանում է մնալ «Բարսելոնայում»:

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, դա ֆրանսիացի վինգերի առաջնահերթությունն է փետրվարի վերջի դրությամբ։

Դեմբելեն շատ շնորհակալ է մարզիչ Չավիին, ով, չնայած ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում այլ ակումբների հետաքրքրությանը  նրան թիմում պահեց և խաղային պրակտիկա է ապահովում։

«Բարսելոնան» այնքան էլ չի հավատում, որ Դեմբելեի հետ հնարավոր կլինի պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ։

Կատալոնական ակումբը չի փակում բանակցությունների դուռը, բայց քայլեր չի ձեռնարկի. ամեն ինչ կախված կլինի ֆուտբոլիստից: